ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահին

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահին
05.12.2015 | 11:21

Բելգրադում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ և արտգործնախարար Իվիցա Դաչիչին։ Էդուարդ Նալբանդյանը և Իվիցա Դաչիչն անդրադարձել են ԵԱՀԿ-ում սերբական նախագահության ընթացքին, կազմակերպության օրակարգային խնդիրների լուծմանն ուղղված ջանքերին: Հայաստանի և Սերբիայի արտգործնախարարները քննարկել են նաև հայ-սերբական օրակարգի հարցեր:

Դիտվել է՝ 831

Մեկնաբանություններ